ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Ինչո՞ւ չենք դիմում հոգեբանին
Ոմանք հակված են այն կարծիքին, թե զարգացած երկրներում հատկապես ապահովված մարդիկ շատ հաճախ հոգեբանին են դիմում, որովհետեւ իրենց հոգեհարազատ մեկը չունեն նրա հետ «կիսվելու», իրենցւ խնդիրները քննարկելու, եթե անհրաժեշտ է՝ խորհուրդ հարցնելու։ Ոմանց էլ թվում է, թե այդ ինստիտուտը զուտ բիզնեսի նպատակներով է ստեղծվել։
Հայերս դեռեւս հեռու ենք հոգեվերլուծաբանի հետ մեր ներանձնական, ընտանեկան կամ այլ խնդիրները քննարկելուց։ Ինչո՞։ Մենք հոգեպես այնքան ամուր ենք, որ որեւէ վտանգ չի սպառնում, թե՞ մասնագետներին չենք վստահում։ Այս առթիվ զրուցում ենք Երեւանի կենտրոնում մասնավոր հիմունքներով գործող «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անահիտ Շահատունու հետ։ «Կուլտուրայի խնդիր է։
Մեզանում նոր է ձեւավորվում այս կամ այն խնդրով հոգեբանին դիմելու գիտակցությունը։ Հարազատի, մտերիմի հետ զրուցելը եւ հոգեբանի ծառայությունից օգտվելը խիստ տարբեր բաներ են։ Մտերիմի հետ «կիսվելն», իհարկե, որոշ չափով օգնում է։ Այնքանով, որ խնդիր ունեցողն արտահայտվում է, թեթեւություն զգում, լիցքաթափվում։ Մեկ անգամ եւս լսում է ինքն իրեն, արձագանք ստանում։ Բայց ունկնդիրն սկսում է խորհուրդներ տալ իր պատկերացումով՝ ճիշտ ես կամ սխալ, ավելի լավ է՝ այս կամ այն քայլին դիմես եւ այլն։ Իսկ դրանք միշտ չեն ճիշտ կամ օգտակար լինում։ Նայած, թե ինքն ինչպես է վերապրում, զգում իրավիճակը կամ խնդիրը։ Մինչդեռ հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս։ Նա օգնում է, որպեսզի մարդն ինքը գտնի ուղիները։ Նա այցելուին ուղեկցում է իր խնդրի լուծման ճանապարհին։ Կարելի է համեմատել այն իրավիճակի հետ, երբ այցելուն ծարավ է եւ չգիտի, թե որտեղ է գտնվում աղբյուրը։ Հոգեբանը տեսնում է կամ գիտի, թե այդ աղբյուրը որքան հեռավորության վրա է եւ ուղեկցում է այդ ողջ ճանապարհի ընթացքում։ Բայց երբեք չի կարող հագեցնել այցելուի ծարավը։ Դա ինքը պետք է անի։ Խնդրի լուծմանը հասցնում ենք՝ նրա հետ վերլուծելով այն։
Շեշտը հիմնականում դրվում է այն բանի վրա, որ մարդուն օգնենք՝ օգտագործելով իր ներուժը, ինքը գտնի սեփական խնդրի լուծման բանալին։ Ինքը պետք է համաձայն լինի դրա հետ։ Շատ ավելի արժեքավոր է այն ճշմարտությունը, որին դու ինքդ ես հասնում, քան այն ճշմարտությունը, որի մասին քեզ պատմում են։ Ճիշտ նույն կերպ՝ շատ ավելի արդարացված է, երբ ինքդ ես գտնում քո խնդրի լուծումը եւ ընտրում քո ճանապարհը։ Այդ դեպքում ինքդ էլ պատասխանատու ես լինում քո քայլերի համար։ Բայց պետք է ասեմ, որ մեզ մոտ էլ արդեն ԱՄՆ-ի, Եվրոպայի օրինակով մարդիկ այցելում են հոգեվերլուծաբանին։ Նրանք հոգեբանական խնդիրներ չունեն, բայց հաղորդակցական՝ կոմունիկացիոն խնդիրներ ունեն։ Այցելուների հետ վերլուծվում են ներքին՝ անցյալի, ներկայի, կամ այլ մարդու հետ շփման, հաղորդակցման խնդիրները»,-ասում է Անահիտ Շահատունին։ Հոգեվերլուծաբանը տեղեկացնում է, որ ոմանք իրենց խնդրի լուծումը կարողանում են գտնել 2-3 այցի ընթացքում։ Այդ մեթոդով առավելագույնը մինչեւ 10-12 հանդիպման ընթացքում այցելուների խնդիրը կարելի է լուծել։
Միջանձնական խնդիրներն ավելի հաճախ սկեսուրի, հարսի, ամուսնու, հարազատի հետ հարաբերություններում են լինում։ Հանդիպում են նաեւ ներանձնական խնդիրներ, երբ մարդու խնդիրն իր մեջ է։ «Ավելի ծանր, մանկությունից եկող, երկարատեւ բուժում պահանջող խնդիրների դեպքում կիրառվում է հոգեթերապիա։ Այն վիճակը թեթեւացնելու հնարավորություն է տալիս հատկապես սահմանային վիճակում գտնվողներին։ Օգնում է գնալ ոչ թե դեպի պսիխոզ, այլ՝ նեւրոզ»,–ասում է Անահիտ Շահատունին։ Հանդիպումները հիմնականում անցնում են այցելու–հոգեբան ֆորմատով։ Եթե խնդիրն ամուսինների հարաբերությունների մեջ է՝ երկուսով են դիմում։ «Եթե նրանցից որեւէ մեկն ավելի ընդգծված խնդիրներ ունի, որոնց լուծման համար անհատական աշխատանք է պետք, ապա նախ նրա հետ առանձին հանդիպումներ են լինում, հետո նոր՝ զույգի հետ։ Այցելուն պատմում է իր խնդիրը։ Եթե հոգեբանը փորձառու է, մոտավորապես տեսնում է, թե որտեղի՞ց է գալիս այն, ի՞նչն է դրա պատճառը։ Հետո քիչ-քիչ վերլուծում ենք նրա հետ, ինտերվենցիաներ անում։ Մենք լիովին պահպանում ենք այս աշխատանքի գաղտնիությունը։ Գաղտնի է պահվում թե՛ այցելուի ինքնությունը, թե՛ խնդիրը։ Հոգեբանն իրավունք չունի այդ խնդիրն ուրիշ տեղ քննարկելու, բացի այն դեպքերից, երբ հոգեբանը կասկածում է, որ իր վարկածի մեջ դժվարություն ունի եւ դիմում է գործընկերոջ խորհրդատվությանը։ Բայց դա կարող է լինել միայն այցելուի համաձայնությամբ։ Հոգեբանները գերմարդիկ չեն։ Այս աշխատանքում շատ կարեւոր է, որ նրանք էլ ստանան հոգեբանական թերապիա։ Անընդհատ ուրիշների խնդիրների մեջ խորանալով՝ լցվում ես դրանցով եւ պետք է լիցքաթափվես։ Ճիշտը այն է, որ հոգեբանն էլ ժամանակ առ ժամանակ խորհրդատվություն, հոգեթերապիա ստանա։ Այդ մեխանիզմներն օգնում են հոգեբանին՝ իր դժվարությունները հաղթահարելու։ Եւ, վերջապես, հոգեբանն էլ իր խնդիրներն ունի։ Շատ կարեւոր է, որ հոգեբանն աշխատանքի ընթացքում իր խնդիրները չխառնի այցելուի խնդիրների հետ։ Իսկ եթե նրանց խնդիրը նույնը լինի, կարող է նույնիսկ փակուղի առաջանալ։
Բոլոր տեսակի խնդիրները հաղթահարելու ճանապարհին շատ օգտակար են լողավազան, ֆիտնես ակումբ հաճախելը, հաճելի միջավայրը, լավ ժամանցը։ Ընդհանրապես, ողջ քաղաքակիրթ աշխարհում գտնում են, որ հոգեբույժի հետ զուգահեռ պետք է աշխատի հոգեբանը։ Հոգեբույժն է ճիշտ ախտորոշումը տալիս, հետո դեղամիջոցներ նշանակում։ Հիվանդի ներկայի, անցյալի դժվարությունները հաղթահարելու նպատակով միաժամանակ հոգեբանն է նրա հետ աշխատանք տանում։ Մարդիկ կան, որ միայն արտահայտվելով, պատմելով, հիշելով, վերլուծելով՝ մի շարք խնդիրներ որոշակիորեն հաղթահարում են»,–ասում է Անահիտ Շահատունին։
Կարդացեք նաև
Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի...
Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, որ սելֆին հոգեկան խանգարում է:
Այդ խանգարումը կոչվում է «սելիֆիտ»: Սելֆիտը դա ինքնալուսանկարելու և սոցիալական մեդիաներում...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...
Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների...
Առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։ Այս մասին հայտարարել են Վիրջինիայի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է gogetnews.info-ն...
Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...
Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...
Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների...
Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են...
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն: Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունն անհատական է: Սակայն հարցման միջոցով...
Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է...
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն